Ադրբեջանի հետ «Պոլոնեզի» գործարքը չի կայացել, քանի որ Հայաստանը դեմ էր
Ադրբեջանի հետ «Պոլոնեզի» գործարքը չի կայացել Հայաստանի պատճառով: Այս մասին Բելառուսում «Կոմսոմոլսկայա պրավդային» ասել է ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:
«Մենք ցանկանում էինք Ադրբեջանին «Պոլոնեզներ» վաճառել: Սակայն դրան դեմ էր ՀԱՊԿ մեր գործընկեր Հայաստանը: Գործարքը չի կայացել: Հավանաբար «Պոլոնեզի» առաջին գնորդը կդառնա Ղազախստանը»,- ասել է նա:
«Ադրբեջանը խոշոր հաճախորդներից մեկն է, որին վաճառում ենք ՀՕՊ համակարգեր, մասնավորապես արդիականացված զենիթահրթիռային «Բուկ-ՄԲ» համակարգեր: Հոկտեմբերին այնտեղ փորձարկումներ են կատարվել, եւ ադրբեջանցիները գոհ են մնացել, կա համագործակցությունն ընդլայնելու հեռանկար: Մենք նրանց համար արդիականացնում ենք նաեւ Սու-27 եւ Սու-25 կործանիչները: Մենք ՀԱՊԿ երկրներին շատ զենք ենք վաճառում, մեր հաճախորդների թվում են Ղրղզստանը, Տաջիկստանը: Հնարավոր է, որ շուտով սկսենք ոչ թռիչքային զենք վաճառել Հայաստանին»,- իր ենթադրությունն է հայտնել Ալեսինը: