19.05.2025
Stratfor. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մինչ տարեվերջ կարող են բախվել Սիրիայում
12.10.2016
Stratfor. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մինչ տարեվերջ կարող են բախվել Սիրիայում

Այս տարվա չորրորդ եռամսյակում կաճեն Սիրիայում Մոսկվայի և Վաշինգտոնի զինված ընդհարման ռիսկերը՝ կարծում են ամերիկյան մասնավոր հետախուզա-վերուծական Stratfor ընկերության վերլուծաբանները։ Փորձագետների կարծիքով՝ մինչև տարեվերջ ԱՄՆ-ը կկենտրոնանա Մոսուլում և Ռաքքայում ԴԱԻՇ-ի դիրքերի վրա հարձակվելու ուղղությամբ։ Համաձայն կանխատեսման՝ Վաշինգտոնի ու Մոսկվայի համագործակցությունն անմիջապես մարտի դաշտում կլինի նվազագույն, քանի որ երկու կողմերն այժմ ամենաքիչն են հետարքրքված դիվանագիտական ճանապարհով սիրիական ճգնաժամի ապաէսկալացիայով։ Ռուսաստանը կպահպանի ռազմական մարտավարություն՝ հրաժարվելով «դիվանագիտական վեճերից», մինչդեռ ամերիկյան կողմը պատրաստ չէ «կառուցողական գործարքի»՝ գործող նախագահի լիազորությունների ավարտի պատճառով։ «Չորրորդ եռամսյակում բախման պոտենցիալը կմեծանա՝ հաշվի առնելով, որ Վաշինգտոնը ուժեղացնում է սուննի ապստամբներին Սիրիայում և հրաժարվում Մոսկվայի հետ երկխոսության քաղաքականության առաջնահերթությունից»,- նշվում է ընկերութան կանխատեսման մեջ։ Միևնույն ժամանակ, իրավիճակի վրա ազդում են նաև տարածաշրջանային այլ խաղացողները։ Իրավիճակը բարդացնում է մարտի դաշտում թուրքական զորքերի ներկայությունը, որոնք կշարժվեն Սիրիայի հարավ՝ ամերիկյան հովանավորությամբ նվազեցնլու Ռուսատանի հետ բախման ռիսկերը։ Միևույն ժամանակ Վաշինգտոնի դաշնակիցները Պարսից ծոցի երկրներից իրենց խաղն են իրականացնում Իրանի դեմ։ Նրանք փորձում են շահել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակասություններից և ուժեղացնել իրենց սուննի կողմնակիցների դիրքերը։