2016թ.–ի ապրիլյան պատերազմը հնարավոր եղավ դադարեցնել շնորհիվ ՌԴ–ի։ Սյդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։«Ինձ զանգահարել է ՌԴ–ի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։ Նա նշել է, որ այդ «գործը» պետք է վերջացնել` երկրի ղեկավարությունն այդ մասին խոսելու է։ ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը զանգահարել է մեր ԳՇ պետին»,– նշել է նա ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։ Ըստ նրա, ՌԴ–ին միջնորդական ջանքեր գործադրելու խնդրանքով դիմել է ՀՀ–ն։ ՀՀ իշխանությունները պնդում են, որ ՌԴ–ին դիմել է Բաքուն։