25.11.2024
Փորձագետ. Վրաստանի արձագանքը ՌԴ–ի ու Հվ.Օսիայի բանակների միավորմանը շարքային էր
prev Նախորդ նորություն

ՌԴ ԿԲ-ն կմշակի ԵԱՏՄ միասնական վճարային տիրույթի ձեւավորման շուրջ առաջարկ

Ռուսաստանի կենտրոնական բանկը մինչեւ 2018 թ.-ի վերջ կմշակի ԵԱՏՄ միասնական վճարային տիրույթի ձեւավորման շուրջ առաջարկ։


Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ-ի Կենտրոնական բանկի «Ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման հիմնական ուղղությունները 2018-2020 թթ.» զեկույցը։


Կենտրոնական բանկի փոխնախագահ Օլգա Սկորոբոգատովան հայտնել է, որ միասնական վճարային տիրույթը հնարավոր կլինի զարգացնել ռեեստրների տեխնոլոգիաների կամ նոր տեխնոլոգիաների հիմքի վրա:


«Միաժամանակ, մենք ցանկանում ենք համոզված լինել, որ ամեն երկիր այդ որոշումներն օգտագործելիս, հստակորեն կհասկանա՝ ինչ ձեւով է աշխատում եւ բոլորի համար թափանցիկ կլինի»,- ասել է Օլգա Սկորոբոգատովան:


Փաստաթղթում նշված է, որ կարգավորիչի ստեղծման պլանները ներառում է անդամ երկրների համար ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգ եւ քարտային գործողություններով վճարային համակարգերի ինտեգրում: