Ադրբեջանի ընդդիմությունը մտադիր է բոյկոտել արտահերթ նախագահական ընտրությունները
Ադրբեջանի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ մտադիր են բոյկոտել արտահերթ նախագահական ընտրությունները: Այդ մասին երեքշաբթի սոցցանցերում հայտարարել են ընդդիմադիր «Ազգային խորհրդի» առաջնորդ Ջամիլ Հասանլըն և «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարելու մասին: Ավելի վաղ ընտրությունները նախատեսվում էին հոկտեմբերի 17-ին: Ինչպես հայտնել է «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը, կուսակցությունը թեկնածու կառաջադրի գործող նախագահին:
«Ընդդդիմադիր «Ազգային խորհուրդը» որոշում է կայացրել բոյկոտել Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները, որոնք նշանակվել են ապրիլի 11-ին»,- Facebook-ի իր էջում հայտնել է Հասանլըն:
Քերիմլին նույնպես հայտարարել է սոցցանցում, որ իր կուսակցությունը հրաժարվում է ընտրություններին մասնակցելուց, և ազդարարել է առաջիկա ընտրությունները բոյկոտելու կոչերով բողոքի ակցիաների մասին: