8.06.2025
Ադրբեջանի ընդդիմությունը մտադիր է բոյկոտել արտահերթ նախագահական ընտրությունները
prev Նախորդ նորություն

Բանակցային գործընթացը կշարունակվի ՀՀ-ում ու Ադրբեջանում ընտրություններից հետո. ԱԳՆ

Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել ինտենսիվ բանակցությունները Հայաստանում և Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Գաջիևը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջան կատարած այցի շրջանակում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակում կոնկրետ քննարկումներ են անցկացվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ»,- ասել է նա:


Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանում են Երևան: Նախատեսված են հանդիպումներ ՀՀ ղեկավարության հետ, որից հետո միջնորդները կմեկնեն Լեռնային Ղարաբաղ:


 

Շփման գծում հակառակորդի կրակոցից Արցախի ՊԲ-ի 20-ամյա զինվոր է զոհվել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին