21.04.2025
Բանակցային գործընթացը կշարունակվի ՀՀ-ում ու Ադրբեջանում ընտրություններից հետո. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Շփման գծում հակառակորդի կրակոցից Արցախի ՊԲ-ի 20-ամյա զինվոր է զոհվել

Փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:


Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: "Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին", - ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ կողմից Արցախի ճանաչման կարիք չկա՝ մենք վաղուց միասնական երկիր ենք. Հարությունյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան