25.11.2024
ՀՀ կողմից Արցախի ճանաչման կարիք չկա՝ մենք վաղուց միասնական երկիր ենք. Հարությունյան
prev Նախորդ նորություն

Օրենքի գերակայության ինդեքսում Թուրքիան աշխարհի վատագույն երկրների շարքում է

The World Justice Project (WJP) միջազգային ոչ կառավարական կազմակերպությունն իր զեկույցում հայտնել է, որ 2017 թվականի Օրենքի գերակայության ինդեքսում Թուրքիան դիտարկված 113 երկրների շարքում 101-րդ հորիզոնականում է։

WJP-ն ԱՄՆ-ում տեղակայված անկախ կազմակերպություն է, որի նպատակն է հանդիսանում օրենքի գերակայության խթանումը ողջ աշխարհում։

Զեկույցում նշվում է, որ լուրջ անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ Թուրքիայում հիմնական իրավունքները, ազատությունները և օրենքի գերակայությունը կոպտորեն խախտվում են։ Դրա պատճառ կարող է լինել արտակարգ դրությունը, որը հայտարարվել էր 2016 թվականի հուլիսի 15-ին կատարված պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո։

Թուրքիան այս տարի ցուցակում հայտնվել է Նիկարագուայից, Մադագասկարից և Նիգերիայից ցածր հորիզոնականում։
Զեկույցում նշվում է, որ օրենքի գերակայությամբ Թուրքիան վատագույն դիրքերն ունի Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում։