19.05.2025
Կառավարության նոր ծրագիրը կգործի մինչև 2017-ի խորհրդարանական ընտրությունները
18.10.2016
Կառավարության նոր ծրագիրը կգործի մինչև 2017-ի խորհրդարանական ընտրությունները

Կառավարության ծրագիրը, որը Ազգային Ժողովը կքննարկի հոկտեմբերի 23-ի քառօրյա նիստում, կգործի մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ծրագիրը բխում է ՀՀ նախագահ ծրագրի հիմնադրույթներից, փետրվարի 12-ի ծրագրային ելույթից, որտեղ Սերժ Սարգսյանը մատնանշում է բարեփոխումների իրականացումը հանրային բոլոր ոլորտներում: Առաջնահերթություններից մեկն այն է, որ հանրային կյանքի բոլոր ոլորտները համակարգային բարեփոխումների կարիք ունեն»,- ասել է ՀՀԿ խոսնակը: Բացի այդ, Շարմազանովի խոսքով, առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են լինելու Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության հարցերը: Եվ քանի որ ծրագիրը գործելու է հաշված ամիսներ, ապաև նպատակները դրված են շատ հստակ. «Եվ կառավարությունը, և իշխող կուսակցությունը կանեն ամենը՝ երկրում առողջ տնտեսական մթնոլորտի ձևավորման համար: Պայքարը կոռուպցիայի դեմ մնում է առաջնահերթություն», -հավելել է Շարմազանովը: