26.11.2024
ՌԴ-ից առաջին փորձնական գնացքն Ադրբեջանի տարածքով հասել է Իրան
prev Նախորդ նորություն

Արևմտյան բանկերը հրաժարվել են ֆինանսավորել «Թուրքական հոսքը»

«Գազպրոմին» չի հաջողվել պայմանավորվածության գալ եվրոպական և ամերիկյան բանկերի հետ՝ «Թուրքական հոսք» գազատարի համար նախագային ֆինանսավորում հատկացնելու շուրջ։ Այս մասին հայտնում է finanz.ru-ն։

Սև ծովով կառուցվող խողովակաշարի համար «Գազպրոմը» ստիպված կլինի վճարել սեփական միջոցներից։ Այս մասին Լոնդոնում ներդրողների հետ հանդիպմանն ասել է հոլդինգի կառավարման փոխնախագահ Անդրեյ Կրուգլովը։

Նախնական հաշվարկում տեղավորվել չի ստացվի, խոստովանել է նա։ «Մենք ասել էինք, որ նախագծի արժեքը կկազմի մոտ 6 մլրդ դոլար, այժմ մենք այն գնահատում ենք մոտ 7 մլրդ դոլար»,- ասել է Կրուգլովը։

Նա հավելել է, որ արդեն շինարարությունից հետո «Գազպրոմը» հույս ունի վերաֆինանսավորել իր ծախսերը նախագծային պարտատոմսերի հաշվին. նույն սկզբունքով էլ կառուցվել է «Հյուսիսային հոսք 1»-ը։