22.12.2024
Մեդվեդևը՝ Տիգրան Սարսգայնին. Հիմա դուք եք մեծ ղեկավարը
17.02.2016
Մեդվեդևը՝ Տիգրան Սարսգայնին. Հիմա դուք եք մեծ ղեկավարը

Այսօր Մոսկվայում կայացել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը: Ինչպես հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, հանդիպմանը Մեդվեդեւը Սարգսյանին կոչ է արել համատեղ ուժերով լուծել Ուկրաինայի տարածքով ռուսաստանյան բեռների տարանցման խնդիրը: «Գիտեք, մեզ մոտ Ուկրաինայի տարածքով մեր բեռների տարանցման հետ կապված կապված խնդիր է առաջացել: Մենք ստիպված ենք պատասխան քայլեր ձեռնարկել: Այդ ամենը համընկնում է այն հարցերի շրջանակին, որոնք անհրաժեշտ է համաձայնեցնել նաեւ Եվրասիական տնտեսական միության ձեւաչափում», - ասել է Մեդվեդեւը Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է Արմթայմսը: Միաժամանակ, Մեդվեդեւը հիշեցրել է, որ ինքը Սարգսյանին վերջին անգամ հանդիպել էր այն ժամանակ, երբ նա դեռեւս գլխավորում էր Հայաստանի կառավարությունը: «Հիմա Դուք շատ մեծ՝ Եվրասիական կոլեգիայի ղեկավար եք, վերազգային մարմնի ղեկավար, որը վերահսկում է այլ կառավարությունների գործունեությունը»,-շարունակել է Մեդվեդեւը: Այդ կապակցությամբ նա հաջողություններ է մաղթել Սարգսյանին` նման աշխատանքը կոչելով բարդ, բայց ինտաքրքիր եւ ուղղված ինտեգրացիային եւ մեծ արդյունքների ստացմանը, որոնք շահավետ կլինեն ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար: Տիգրան Սարգսյանը Մեդվեդեւին շնորհակալություն է հայտնել իր հանդեպ ցուցաբերած վստահության համար եւ նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների կողմից լուրջ ակնկալիքներ կան, որովհետեւ քաղաքացիները եւ բիզնեսը ինտեգրացիայի ռեալ արդյունքներ են սպասում: «Մենք պիտի ցույց տանք, որ ինտեգրացիան արդյունք է տալիս, եւ դա լրացուցիչ խթան կլինի ինտեգրացիոն գործընթացների համար: Եվ իհարկե, Ձեր աջակցությունը, անկասկած, մեզ կօգնի ավելի արդյունավետորեն առաջ շարժվել», - ասել է Տիգրան Սարգսյանը: