Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Գազպրոմի հետ բանակցությունները համարում է կողմնակալ աղմուկ: Քալաձեի բանակցությունները Գազպրոմի հետ աժիոտաժ են առաջացրել Վրաստանում: Խիստ քննադատությամբ է հանդես եկել վրացական ընդդիմությունը, որի կարծիքով Գազպրոմ հետ բանակցությունները Վրաստանին զրկում են էներգետիկ անկախությունից, փոխանցում է Sputnik Грузия. Նրա խոսքով, այն ծավալների մասին, որի շուրջ իրենք բանակցություններ են վարում Գազպրոմի հետ որևէ քաղաքական կոնտեքստ չկա: Ըստ նրա, իրենք յուրաքանչյուր տարի որոշակի հարաբերություններ ունեն Գազպրոմի հետ թե գազի, թե էլեկտրաէներգիա գնելու առումով: Կալաձեն նշել է, որ այդ հարաբերությունները չնայած եղած դժվարություններին՝ կառուցել են իր նախորդ գործընկերները: Նրա խոսքով, ոչ ոքի չի հետաքրքրում իրական իրավիճակը, որպեսզի իրենք ապահովեն բնակչության գազի կարիքը: Առկա է Գազպրոմը և կողմնակալ թեման: "Խոսքը բնակչության գազի և էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանն է վերաբերում", - ասել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: