24.11.2024
Գեներալ-մայոր Ջաաֆարի. «Սիրիան շուտով ազատագրվելու է»
prev Նախորդ նորություն

Իրանցի բոլոր զինվորականները պետք է լքեն Սիրիան. Ֆրանսիայի ԱԳՆ Ֆրանսիայի

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը պնդում է, որպեսզի իրանական բոլոր զորքերը, ինչպես նաև լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը լքեն Սիրիան։ Այս մասին փոխանցում է Al Arabia-ն։

«Սիրիան պետք է լքեն բոլոր զինված կազմավորումները, որոնք չպետք է այնտեղ գտնվեն, ներառյալ նաև իրանցի զինվորականներն ու «Հըզբոլլահը»»,- այդպես է նա պատասխանել հարցին, որը լրագրողներն ուղղել են նրան, թե ցանկանու՞մ է նա արդյոք, որպեսզի թուրքական զինված ուժերը լքեն Սիրիան։

Ֆրանսիայի արտգործնախարարը սիրիական ռեժիմին մեղադրել է քիմիական զենքի օգտագործման մեջ։ Նրա խոսքով՝ բոլոր տվյալները մատնացույց են անում այդ փաստը։

Լե Դրիանը նշել է, որ Թուրքիան և Իրանը խախտում են միջազգային իրավունքը Սիրիայում։ Հիշեցնենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է մոտ 7 տարի։

Սիրիայի իշխանությունները հերքում են Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, որ երկիրը դեռևս օգտագործում է քիմական զենք, և հաստատում, որ այդ ամենը կեղծիք է։