12.02.2025
Մենք կպահպանենք միջուկային գործարքի պայմաները. Ռուհանի
prev Նախորդ նորություն

Գեներալ-մայոր Ջաաֆարի. «Սիրիան շուտով ազատագրվելու է»

Իրաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարտվելուց հետո՝ մոտ ապագայում տեսնելու ենք Սիրիայի ազատագրումը: Այս մասին ասել է Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը:

Գեներալ-մայոր Մոհամմեդ Ալի Ջաաֆարին ավելացրել է. «Աշխարհին Իրանի հզորությունն ապացուցելուց և թշնամիների դեմ կանգնելուց հետո Լիբանանի, Իրաքի, Պաղեստինի, Եմենի և Սիրիայի ժողովուրդները ևս կանգնեցին թշնամիների դեմ»:

«Տարածաշրջանում ու աշխարհում դիմադրության մշակույթի տարածումը, տարածաշրջանում Իսլամական զարթոնքի շարժման ալիքավորումը և արևելքում ու արևմուտքում գերտերությունների ու թշնամիների պարտությունը եղել են բարոյական դաշտում հեղափոխության մեծ ձեռքբերումները, որոնք իհարկե թշնամու համար հանդուրժելի չեն»,- ասել է Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը:

Գեներալ-մայոր Ջաաֆարիի խոսքերով, չարիքի, իմպերիալիզմի ու բռյության դիմագրավումը եղել է Իրանի իսլամական հանրաապետության հիմնադիր, լուսահոգի Իմամ Խոմեյնիի գաղափարախոսությունը: Սկզբունք, որին առ այսօր լրջությամբ հետևել է իսլամական հեղափոխությունը:

Իրանցի բոլոր զինվորականները պետք է լքեն Սիրիան. Ֆրանսիայի ԱԳՆ Ֆրանսիայի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` lrt.lt
10.02.2025
Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի Ձայնը»