26.11.2024
«Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը» քննադատել է Ալիևի որոշումը
prev Նախորդ նորություն

Պուտինը լուռ ձևավորում է բարեփոխիչների իր թիմը. Die Welt

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր պետական պաշտոնների է նշանակում երիտասարդ քաղաքական գործիչների ու պաշտոնյաների՝ իշխանությունից հեռացնելով հներին: Նա դա անում է առանց ավելորդ աղմուկի, գերմանական Die Welt-ում գրում է Էդուարդ Շտայները:


Համաձայն ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկի վերլուծաբանների հունվարյան կանխատեսումների՝ 2018 թվականին ռուսական տնտեսությունը կրկին կաճի՝ 3,3 տոկոսով:


Ինչպես գրում է հեղինակը՝ վկայակոչելով Bloomberg-ին, ՌԴ էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Օրեշկինին համարում են Պուտինի ֆավորիտը: Օրեշկինն իր նախարարությունում «բարեփոխումների ուղղությամբ կողմնորոշված տնտեսության մասնավոր հատվածի ներկայացուցիչներից բաղկացած էլիտար թիմ է ձևավորում»՝ «ապագայի նախարարություն», ինչպես հայտարարել է ինքը՝ 35-ամյա նախարարը:
Հոդվածագիրը նշում է, որ Պուտինի նախագահական երրորդ ժամկետի ավարտին կարելի է փաստել, որ նա պետությունում առանցքային պաշտոնների է նշանակում ոչ միայն խիստ գծի աջակիցների և հատուկ ծառայություններից կամ բանակից կարիերիստների, այլև լիբերալ-տնտեսական հայացքներով անձանց: Եվ առանցքային պաշտոնյաները դառնում են ավելի ու ավելի երիտասարդ, գրում է Շտայները:


Կարևոր պաշտոնների նշանակված անձանց տարիքի նվազումը, սակայն, դեռ չի նշանակում, որ Պուտինն ապագայում ավելի հաճախ է պահպանողականների և առաջադեմ խմբերի միջև վեճը լուծելու վերջիններիս օգտին:


Այն, որ նրանք դիտարկվում են Կրեմլի կողմից որպես առավել հնարավոր թեկնածու նոր կառավարությունում պաշտոնների համար, վկայում է ոչ միայն Օրեշկինի, այլև ՌԴ էներգետիկայի 46-ամյա նախարար Ալեքսանդր Նովակի օրինակը:


«Այն պահից, ինչ Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետի տեղակալը գլխավորեց ՌԴ էներգետիկայի նախարարությունը, նրա դերը գերագնահատել դժվար է»,- գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ նավթային շուկայում ոչ մեկի հայտարարություններն այսօր այնքան կշիռ չունեն, որքան Նովակի հայտարարությունները:


Արևմտյան պատժամիջոցների պայմաններում հայրենական արտադրության զարգացման համար ամենաարդյունավետ օգնությունը կլինեին վճռական կառուցվածքային բարեփոխումները, և Պուտինին, հնարավոր է, հայտնի է, որ դրա համար հարկավոր են նոր երիտասարդ կադրեր:


«Արդյոք լիբերալ-տեխնոկրատները՝ ինչպես նոր, այնպես էլ հին, կստանան ավելի շատ քաղաքական լիազորություններ տնտեսական ուղեգիծը կտրուկ փոխելու համար,այն խլելով խիստ գծի կողմնակիցներից, մինչ այժմ հայտնի է միայն Պուտինին»,- գրում է հեղինակը: