25.11.2024
Զինծառայողը զոհվել է հակառակորդի կողմից արձակած կրակոցից. հարուցվել է քրգործ
prev Նախորդ նորություն

Ծանր վիրավորների մասին լուրերն ապատեղեկատվություն է. Պն-ից հերքում են

Շփման գծում երկու ծանր վիրավորների մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությունները հայկական կողմի երկու ծանր վիրավորների մասին:


«Դա ապատեղեկատվություն է. նման բան չկա»,- շեշտեց Հովհաննիսյանը:


Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայկական կողմը, բացի մեկ զոհից, ունի նաև երկու ծանր վիրավոր: Հակառակորդ երկրի ՊՆ-ից հայտնում են հայկական կողմի սադրիչ գործողությունների մասին, որոնց ընթացքում էլ, իբրև, մեկ զոհ և երկու ծանր վիրավոր ենք տվել:


Հիշեցնենք, այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: