23.04.2025
«Տաշիրը»՝ ՌԴ-ում առևտրաժամանցային կենտրոնների զարգացման խոշորագույն ներդրողների եռյակում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը եւ Սաուդյան Արաբիան քննարկել են ռազմական համագործակցությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում գտնվող Սաուդյան Արաբիայի Պաշտպանության նախարարության պատվիրակության հետ, հաղորդում է Trend-ը` հղում անելով պաշտպանության նախարարությանը:

Հասանովը շեշտել է պետությունների ղեկավարների միջեւ բարեկամական կապերի կարեւոր դերը երկրների միջեւ կապերի ընդլայնման գործում եւ նշել, որ այդ կապերը հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բանակների միջեւ կապերի ամրապնդման, համատեղ զորավարժությունների անցկացման, այցելությունների կազմակերպման, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Բակո Սահակյանն աշխատանքից ազատել է Արցախի ՊԲ-ի գեներալ-մայոր Միքայել Արզումանյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան