23.04.2025
Հայաստանն ու Շվեյցարիան հստակեցնում են տնտեսական համագործակցության բնագավառները
prev Նախորդ նորություն

«Տաշիրը»՝ ՌԴ-ում առևտրաժամանցային կենտրոնների զարգացման խոշորագույն ներդրողների եռյակում

Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբն ընդգրկվել է Ռուսաստանում առևտրի և ժամանցի կենտրոնների կառուցման ու զարգացման խոշորագույն ներդրողների եռյակում:

Ռուսական INFOLine տեղեկատվական գործակալության «ՌԴ խոշորագույն հիպերմարկետները և առևտրի կենտրոնները. 2018-2021 թվականների նախագծերը» հետազոտության համաձայն՝ խոշորագույն ներդրողների եռյակում են հայտնվել նաև «IKEA»-ն և «ADG Group»-ը:

Նշվում է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը շարունակում է զարգացնել ՌԻՈ առևտրի և ժամանցի կենտրոնների ցանցը. ներդրումներն առաջիկա երկու տարիներին կկազմեն առնվազն 20 մլրդ ռուբլի:

Հետազոտության հեղինակներն առաջիկա տարիներին ՌԴ-ում կանխատեսում են առևտրային շինարարության ծավալների աճ:

Ադրբեջանը եւ Սաուդյան Արաբիան քննարկել են ռազմական համագործակցությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kavkazru.press
23.04.2025
Գործադիրը հատկացրել է լրացուցիչ 209 մլն դրամ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին համար