Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կվերսկսեն բանակցությունները: «Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շուտով կվերսկսեն բանակցությունները»,- ասել է նա: Սակայն Հոգլանդը հավելել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախագահների հանդիպման կազմակերպման մասին տեղեկություն չկա: