Հայաստանի պետական պարտքն անցած տարվա վերջին օրվա դրությամբ կազմել է 6 մլրդ 774 մլն դոլար: Մեկ տարվա ընթացքում ՀՀ պետական պարտքը աճել է 832.5 մլն դոլարով կամ 12 տոկոսով:
Այս մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներում: Արտաքին պարտքն անցած տարվա ընթացքում աճել է 689 միլիոն դոլարով եւ տարվա վերջին օրվա դրությամբ կազմել է 5 միլիարդ 494 միլիոն դոլար: Ներքին պարտքն աճել է 143 միլիոն դոլարով եւ կազմել 1 միլիարդ 279 միլիոն դոլար:
Արտաքին պարտքի կառուցվածքում Կենտրոնական բանկի պարտքը կազմում է 601,5 մլն դոլար, իսկ կառավարության պարտքը՝ մոտ 4,9 մլրդ դոլար:
Հատկանշական է, որ օրենք արգելում է ՀՀ-ում կառավարության պարտքը գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի ծավալի 60 տոկոսը: Նախորդ տարի նույն ցուցանիշը 2015 թ-ի ՀՆԱ-ի նկատմամբ կազմել էր 52,2 տոկոս: Աճը՝ 6,5 տոկոս:
Այս բարձր ցուցանիշը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ 2016 թ-ին ՀՆԱ-ի աճը եղել է չնչին՝ 0,2 տոկոս: «Իսկ քանի որ մենք այս տարի սպասում ենք ՀՆԱ-ի ավելի մեծ աճ, ուստի մեր կանխատեսումներով 2018 թ-ին պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի՝ կազմելով 58,2 տոկոս», - ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ հավելելով, որ վեջին շրջանում առաջին անգամ նախատեսում են 2018 թվականից նվազեցնել պարտք-ՀՆԱ ցուցանիշը։
Ըստ այդմ, 2018 թվականին կանխատեսվում է, որ պետական պարտքը նախորդ տարիների համեմատ կաճի ավելի դանդաղ տեմպով, որի արդյունքում, համաջայն ֆիննախի կանխատեսումների, ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի ցուցանիշը կարող է նվազել 0,5-1 տոկոսային կետով։
Միեւնույն ժամանակ, կառավարությունում քննարկում են նաեւ սցենարներ, թե որ դեպքում կարող են փոխել օրնքը՝ ավելացնելով կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը: «Խոսքը բացառիկ դեպքերի մասին՝ պատերազմ, ճգնաժամ, աղետ», - ամիսներ առաջ ասել էր ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:
Մեխազնիմը հետեւյալն է, օրինակ՝ տեղի են ունենում ցնցումներ եւ անհրաժետություն է առաջանում մեծացնել կառավարության պարտքային շեմքը: Կառավարությունը համապատասխան օրենսդրական նախագծերով մնում է ԱԺ եւ ներկայացնում հիմնավորումներ:
ԱԺ-ի դրական վերաբերմունքի ու հաստատման պարագում, այդ շեմը բարձրանում է, սակայն հետ՝ նախկին ցուցանիշին վերադառնալու պարտավորությամբ։
Նշենք, որ դեռեւս նման անհրաժեշտություն ՀՀ-ում չի առաջացել, անգամ 2016 թ-ի ապրիլյան ռազմական բախումների ժամանակ կառավարությունը չնախաձեռնեց պարտքային բեռի ավելացման հարցում վերոնշյալ օրենսդրական փոփոխությունը: