«Գազպրոմի» ներկայացուցիչը կանչվել է Թբիլիսիի դատարան՝ գազային պայմանագրով պարզաբանումների
Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է ընդունել «Գազպրոմին» ուղղված «Ազգային շարժման» հայցով։ Դատարանը կանչում է «Գազպրոմի» ներկայացուցչին՝ ստանալու պատասխան այն հարցին, թե ինչու է պայմանագիրը հանդիսանում գաղտնի, և ինչն է խանգարում դրա հրապարակմանը։ Այս մասին հայտնել է «Ազգային շարժման» խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեն, փոխանցում է «Գրուզիա Օնլայնը»։
Պատգամավորը դատարանի որոշումն անվանել է աննախադեպ։
«Ազգային շարժման» հայցում, որը ներկայացվել է Թբիլիսիի քաղաքային դատարան, պահանջվել է «Գազպրոմի» հետ կնքված պայմանագրի հրապարակում։ Դատարանը որոշում է ընդունել և պահանջել «Գազպրոմից» դատարանում ներկայացնել պայմանագրի գաղտնիության հանգամանքները և դիտարկել պայմանագրի հրապարակման հնարավորության նպատակահարմարությունը։
Դա առաջին լուրջ քայլն է, որպեսզի լույս սփռվի այդ մշուշոտ, կասկածելի, երկրի համար քաղաքական և տնտեսական առումով ոչ ձեռնտու պայմանագրի վրա։ Զուգահեռ, խմբակցությունը պահանջում է ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծում՝ պայմանագրի ձևակերպման հանգամանքների ուսումնասիրության համար։
Հիշեցնենք, որ մինչ օրս դեպի Հայաստան գազի տարանցման համար վրացական կողմը «Գազպրոմից» ստացել է բաց թողնված բնական գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը։ Նախորդ տարվա սկզբին՝ «Գազպրոմի» հետ նոր՝ երկամյա պայմանագրի կնքումից հետո հայտնի էր դարձել, որ այդ ծառայության համար Վրաստանը կստանա դրամական փոխհատուցում։ 2017 թվականին նախկինի պես պահպանվել է հումքով փոխհատուցման մասնակի ձևը, իսկ ընթացիկ տարում շարունակվել լիովին դրամական հաշվարկով։ Պայմանագրի մանրամասնեը հայտնի չեն, քանի որ չեն հրապարակվում։