Արմեն Սարգսյանը Մոսկվայում է. նա դեսպանի հետ հանդիպել է երիտասարդներին
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում փետրվարի 1-ին կայացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը մոսկովյան բուհերի հայ ուսանողների հետ:
Ինչպես հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից, երիտասարդների հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանը կարևորել է վերջիններիս մասնակցությունը Հայաստանի հասարակա-քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային կյանքում, ինչպես նաև հետաքրքրվել է, թե ինչպիսին է Հայաստանի ապագայի վերաբերյալ նրանց տեսլականը:
Երիտասարդները մեծ ոգևորությամբ իրենց հարցերն են հղել նաև Արմեն Սարգսյանին ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տնտեսական զարգացման հեռանկարների և այլ հարցերի շուրջ։
Բուհերի ուսանողները շնորհակուլություն են հայտնել Արմեն Սարգսյանին անմիջական զրույցի և բաց երկխոսության համար։ Իր հերթին նա խոստացել է հետագայում ևս համանման հանդիպումներ ունենալ երիտասարդների հետ տարաբնույթ հարցերի շուրջ գաղափարների և մտքերի փոխանակման նպատակով։
Նրանց գտնվելու վայրում տեղի է ունեցել ոչ ուժգին երկրաշարժ, ինչի մասին վկայում են Ղազախստանի սեյսմոլոգիական ծառայության տվյալները: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 15:20-ին՝ 3,7 մագտնիտուդ հզորությամբ: