Ադրբեջանի նախագահի զարմիկը ոստիկանի է ծեծել։Haqqin.az–ի փոխանցմամբ՝ մի քանի օր առաջ Բակինխանովա գյուղում ճանապարհային ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել է Mersedes մակնիշի մեքենան, քանի որ մեքենայի ապակիները մգեցված են եղել, որը արգելված է օրենքով։ Ոստիկանները վարորդից խնդրել են ներկայացնել փաստաթղթերը, սակայն վարորդը ագրեսիվորեն դուրս է եկել մեքենայից եւ վեճի բռնվել ոստիկանի հետ։ Նա նաեւ բռունցքով հարվածել է ճանապարհային ոստիկանության աշխատակցին։ Ավելի ուշ նրա ինքնությունը պարզվել է՝ Ռիադ Ալիեւն է։Ռիադ Ալիեւի գործն ուղարկվել է դատարան, որը որպես պատիժ է սահմանել 30 օր վարչական ձերբակալությունը։ Նշենք, որ ձերբակալվածը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հորեղբոր որդու տղան է։