Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սահմանած սահմանափակող միջոցառումները ընդմիշտ կմնան, կարծում է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:«Պատժամիջոցները մեր հզորացմանը հին երդվյալ թշնամու արձագանքն է: Դրանք կհանվեն միայն այն դեպքում, եթե դարձյալ թույլ լինենք»,- ասել է նա «Կոմերսանտի» հետ հարցազրույցում: ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ Ռուսաստանի համար պատժամիջոցները ազգային լավագույն հատկանիշների դրսեւորման հնարավորություն է:Ի պատասխան հարցի՝ պատժամիջոցները չե՞ն խանգարի բանակի վերազինմանը, Ռոգոզինը պատասխանել է, որ «դժվարություններ» կան, սակայն միջոցառումներ են ձեռնարկվել:«Ստեղծվել է ռազմաարդյունաբերական համալիրի կոլեգիայի շտաբ, որի հիմնական խնդիրն է ներքին եւ արտաքին պատվիրատուներին ռազմական արտադրանքի մատակարարումների խափանումներ թույլ չտալը»,- ասել է փոխվարչապետը: