Ադրբեջանա-իսրայելական հարաբերություններն այսօր կրում են ռազմավարական համագործակցության բնույթ, փոխանցում է "The Jerusalem Post"-ը: Ադրբեջան-Իսրայել առևտրային կապերն այսօր հասնում են գրեթե 4.5 միլիարդ դոլարի: Նախկինում հիմնական շեշտը դրվում էր նավթագազային հատվածի վրա, իսկ այժմ զարգանում են կապերը նաև գյուղատնտեսության, առողջապահության, ռազմա-տեխնիկական համագործակցությունը: Իսրայելը հանդիսանում է ադրբեջանական նավթի հիմնական գնորդը: Այսօր Ադրբեջանում բնակվում է ազդեցիկ հրեական համայնք, որի թիվը հասնում է 25.000-ի: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հովանավորությամբ կառուցվել են երկու սինագոգ ու հրեական կրթական ամենախոշոր կենտրոնը Հարավային Կովկասում: Շուտով Ադրբեջանում բացվելու է հրեական թանգարանը: