Ադրբեջանն ու Թուրքիան կարող են երկկողմ առևտրում անցում կատարել ազգային արժույթի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին։Ըստ նրա, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները համապատասխան հանձնարարություններն են տվել երկրների ԿԲ–ներին։Նա կարևորել է ԲԹԿ–ի, Բաքու–Թբիլիսի–Ջեյհան և այլ համատեղ նախագծերը։Նրա խոսքով, այժմ քննարկման փուլում է երկու երկրների միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը։Անդրադառնալով Նախիջևանի և Թուրքիայի կապերին նա նշել է, որ Նախիջևանում արտադրվող բոլոր ապրանքներն ազատ վաճառվում են Թուրքիայում ու թուրքական լիրան կարող է օգտագործվել Նախիջևանի հետ երկկողմ առևտրում։