19.04.2025
Ակտիվիստին վրաերթի ենթարկած տաքսու վարորդը հեռացվել է GG taxi թիմից
prev Նախորդ նորություն

Սիրիան հրթիռակոծելու սպառնալիքի ֆոնին չեղարկվել է Երևան-Բեյրութ-Երևան չվերթը

Այսօր հայտնի դարձավ, որ Սիրիայի տարածքի ուղղությամբ հնարավոր հարվածների ֆոնին խոշորագույն ավիաընկերությունները փոխել են իրենց երթուղիները: The New York Times-ը, մասնավորապես, գրել էր, որ այդ սպառնալիքի ֆոնին սովորաբար ծանրաբեռնված երթուղիները նաև դատարկվել են:


Իրավիճակը անդրադարձել է նաև դեպի Հայաստան թռիչքների վրա. ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանըի խոսքով՝ ապրիլի 16-ին նախատեսված Երևան-Բեյրութ-Երևան ուղղությամբ չվերթը, որը պետք է անցներ Սիրիայի օդային տարածքով, չեղարկվել է:  


Խոսնակը նշել է, որ այս պահին չեղարկվել է միայն այդ մեկ չվերթը, իսկ այդ երթուղուց օգտվող քաղաքացիներին ավիաընկերությունը տեղեկացրել է չեղարկման մասին և առաջարկել է այլընտրանքային տարբերակ:

Ցուցարարները գիշերել են Ֆրանսիայի հրապարակում. Երևանի կենտրոնը փակ է (ուղիղ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար