19.04.2025
Սիրիան հրթիռակոծելու սպառնալիքի ֆոնին չեղարկվել է Երևան-Բեյրութ-Երևան չվերթը
prev Նախորդ նորություն

Ցուցարարները գիշերել են Ֆրանսիայի հրապարակում. Երևանի կենտրոնը փակ է (ուղիղ)

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել ընդդիմադիր ցուցարարների կողմից Երևանի Ֆրանսիայի հրապարակը և հարակից մի շարք փողոցները արգելափակելու կապակցությամբ։


«Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որպես երթի կազմակերպիչ, երթի մասնակիցներին ուղղորդել է Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակ՝ ամբողջությամբ դադարեցնելով երթևեկությունը: Ֆրանսիայի հրապարակում հատվող փողոցները մայրաքաղաքի համար կենսական նշանակության ճանապարհներ են, որոնցով երթևեկող ՀՀ քաղաքացիների համար արդեն իսկ առաջացել են տեղաշարժման սահմանափակումներ և անհարմարություններ:


Հավաքի բնականոն ընթացքի ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, հավաքի վայրում կարգադրիչների բացակայությունը, ոստիկանության ներկայացուցիչների հետ չհամագործակցելը, հավաքի մասնակիցների կողմից համայնքային սեփականություն հանդիսացող գույքի տեղափոխումը հավաքի վայր փաստում են, որ հավաքի կազմակերպիչներն ամբողջությամբ չեն վերահսկում իրադրությունը:


ՀՀ ոստիկանությունը հորդորում է հավաքի կազմակերպիչներին՝ չկորցնել զգոնությունը և ցուցաբերել օրինավոր վարք», - ասված է հաղորդագրությունում։


Նշենք, որ նախօրեին Ազատության հրապարակում հանրահավաքից հետո «Իմ քայլը» նախաձեռնության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին: Պայքարը, հիշեցնենք, Հանրապետական կուսակցության և ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ է, այն իրականացվում է «Իմ քայլը» նախաձեռնության, «Մերժիր Սերժին» նախաձեռնության և «Հանուն Հայաստան պետության» ճակատի կողմից:

Հանրահավաքից հետո ցուցարարները տեղափոխվեցին Ֆրանսիայի հրապարակ՝ կաթվածահար անելով երթևեկությունը Մաշտոց - Սայաթ Նովա - Բաղրամյան փողոցների հատման հատվածում: Այս պահին էլ ցուցարարները շարունակում են մնալ այդ տարածքում։ Ստորև կարող եք հետևել «Ազատության» ուղիղ հեռարձակմանը Ֆրանսիայի հրապարակից։



Ընդդիմադիրները իրազեկում են այսօր ժամը 14.00-ին Ազատության հրապարակում մեծ հանրահավաքի մասին:

Գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար