5.04.2026
Ցուցարարները գիշերել են Ֆրանսիայի հրապարակում. Երևանի կենտրոնը փակ է (ուղիղ)
prev Նախորդ նորություն

Գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում

Գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորը արձանագրել է, որ ցանկացած ոք, ով որևէ պատճառով բռնություն է գործադրում, չի կարող համարվել իրենց ցույցի ու շարժման մասնակից:


«Ոստիկանությունը կամ իշխանությունը կարող է հազար խմած մարդ ուղարկի, ովքեր կգան իրենց լկտի կպահեն, ամենավերջին հայհոյանքները կտան, բայց որևէ պարագայում որևէ բռնություն գործադրողը մեր շարժման մասնակից չի կարող համարվել»,- ասել է նա` ընդգծելով, որ ասել և կրկնում են`բացառում են բռնությունը։

Նշենք, որ մի քանի տասնյակ մարդ գիշերել է Ֆրանսիայի հրապարակում: Հրապարակում են մնացել նաև Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը: Այս պահին հրապարակում հնչում է երաժշտություն, երիտասարդները շախմատ են խաղում, կարդում, զրուցում. քաղաքացիների հոսքը դեպի այդ հատված ակտիվացել է:


Փակ է շարունակում մնալ Մաշտոցի պողոտա-Մոսկովյան, Բաղրամյան-Մոսկվյան հատվածը, Թումանյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկը, Սայաթ-Նովա հատվածը, Հյուսիսային պողոտայի հատվածը։

ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար