Թուրքիայի վերածվելը իսլամիստական սուլթանատի վերացնում է մահմեդական աշխարհի մոդերնիզացիայի մասին վերջին հույսը, փոխանցում է Neue Zürcher Zeitung–ը։Թուրքիան դարձել է մերձավորարևելյան ճգնաժամի գլխավոր գործող անձը, թուրքական ոճի քաղաքական իսլամը այժմ գտնվում է ՆԱՏՕ–ում` դա ավելի վտանգավոր է ու հզոր, քան աղանդավորական խմբերի իսլամիզմը։ Հեղինակը նշում է, որ Թուրքիան դարձել է Մերձավոր Արևելքի փոքրիկ մոդելը`մերձափնյա շրջանում այն լիբերալ է ու հակված Արևմուտքին, իսկ երկրի խորքում`պահպանողական է։