20.04.2025
Վրաստանը ողջունում է ՆԱՏՕ-ի ուժեղացված ներկայությունը սեւծովյան տարածաշրջանում
prev Նախորդ նորություն

Փորձագետ. հայ-ադրբեջանական հակամարտության պայմաններում օդուժի դերն այնքան էլ մեծ չէ

Ռուսական Су-30 СМ կործանիչները թույլ կտան ՀՀ-ին ուժեղացնել իր օդային տարածքի վերահսկողության հնարավարությունները: Լեռնային ռելիեֆի պայմաններում զենիթային հրթիռային համալիրները ունեն իրենց սահմանափակումները` կործանիչները կարող են իրենց դերը խաղալ: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վասիլի Կաշինը:


Նա նշել է, որ 4 ինքնաթիռները չեն կարող զգալի կերպով ազդել ուժերի բալանսի վրա այն պայմաններում, երբ Ադրբեջանն ունի հզոր ՀՕՊ համակարգեր, այդ թվում С-300ПМУ2-ը:

Նրա խոսքով, հայ-ադրբեջանական հակամարտության պայմաններում օդուժի դերն այնքան էլ մեծ չէ: Պատերազմի թատերաբեմը փոքր է`երկու կողմերն էլ ունեն հրթիռային հզոր համալիրներ ու պատերազմի դեպքում օդուժի ռազմակայանները կլինեն առաջին թիրախները:

Նա հավելել է, որ երկու կողմերն էլ ունեն հզոր ՀՕՊ համակարգեր:

Մյունխեն էին հրավիրվել Փաշինյանն ու Ալիևը, բայց նրանք չեն մեկնել․ Վոլֆգանգ Իշինգեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար