Ամեն տարի, երբ Մյունխենի անվտանգության համաժողովն ավարտվում է, ես երջանիկ մարդ եմ դառնում, որովհետև բանախոսների մեծ մասը, որոնց հրավիրում են, հիմնականում գալիս են: Մի քանի չեղարկումներ են եղել, ինչպես Նեթանյահուի, Մակրոնի դեպքում, բայց եկել է Հայաստանի նախագահը, եկել են տարբեր երկրների վարչապետներ, նախագահներ:
Մյունխենի անվտանգության համաժողովից հետո Հայաստանից լրագրողների հետ զրույցում, ամփոփելով համաժողովից իր տպավորությունները, այսպես ասաց Մյունխենի համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը:
«Եթե ամփոփեմ համաժողովը, կարող եմ ասել, որ այս շաբաթը կրկին ներկայացրեց, որ մենք ունենք մի աշխարհ, որն ունի իրական խնդիր, որ միջազգային իրավունքը չի երաշխավորվում, ամեն ինչ պետք է անել համոզվելու համար, որ միջազգային իրավունքը հարգվում է, միջազգային ինստիտուտները չեն թուլացել, որ բոլորի կողմից էլ ջանքեր են գործադրվում գոյություն ունեցող հակամարտությունները ավարտելու համար»,- ասաց նա:
Համաժողովի նախագահը մատնանշեց, որ ուրախությամբ են ընդունում, որ որոշ հակամարտություններ ավարտվել են հաջողությամբ: «Ինձ համար հաճելի էր, որ մենք մեր տարեկան մրցանակը հանձնեցինք այս տարի Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարներին, որովհետև 27 տարի հետո նրանք կարողացան գտնել ճանապարհ ներքին ընդդիմության հետ համաձայնություն գալու՝ լուծելու երկար տարիներ տևող անհամաձայնությունը: Դա մեզ համար լավ առիթ էր՝ նշելու դիվանագիտության հաջողությունը»,- ասաց նա:
Իսինջերի խոսքով՝ իրենք փորձում ենք օգնել նրանց, ովքեր կարիք ունեն լուծելու գոյություն ունեցող հակամարտությունները. փորձում են հասնել գլոբալ կայունության և օրենքի ուժի գերակայությանը:
Tert.am-ի դիտարկմանը, թե ինչ կարծիք ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, Իշինգերը պատասխանեց. «Այն երկար ձգվող հակամարտություններից մեկն է, որը դժվար է լուծելը, որովհետև ռազմական ուժ է կիրառվում: Վստահ եմ, որ այն թշնամության է վերածվում և հսկայական քաղաքական ջանքեր է պահանջում: Մինսկում մեր վերջին համաժողովին, ես շատ գոհ էի, որ Հայաստանի նախագահը համաձայնել էր մասնակցելու Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկելու համար առաջ գնալու հեռանկարները: Ես շարունակում եմ հուսալ, որ ինչ-որ պահի՝ գուցե մոտ ապագայում, մենք կարող ենք նշել հաջող պատմությունը, ինչպես եղավ Հյուսիսային Մակեդոնիայի և Հունաստանի հետ Մյունխենում, եթե ոչ 12, ապա գոնե 24 ամիս հետո: Դա միշտ պահանջում է վճռականություն, ինչպես նաև կիրք»,- ասաց նա:
Նրան արձագանքեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ մատնանշելով, որ այս տարի Մյունխենի միջազգային համաժողովը հրավիրել էր և՛ Հայաստանի վարչապետին, և՛ Ադրբեջանի նախագահին, բայց այս անգամ հանդիպումը նրանց այցը չստացվեց:
«Գուցե մյուս անգամ ստացվի»,- ասաց նա, ինչին Իշինգերն արձագանքեց. «Ես դրա հույսն ունեմ»: