Ադրբեջանն ու Իրանը Բաքվում բանակցություններ են անցկացրել Կասպից ծովում նավթային և գազային հանքերի շահագործման շուրջ, փոխանցում է Trend–ը։Khazar Exploration and Production–ի տնօրեն Մոհսեն Դելավիզը հանդիպել է SOCAR–ի ղեկավար Ռովնաղ Աբդուլաևի հետ։Աբդուլաևը նշել է, որ Իրանի ու Ադրբեջանի միջև առկա է մեծ ներուժ` էներգետիկ ոլորտում համագործակցության և կասպյան էներգակիրների շահագործման համար։