19.04.2025
ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին՝ Ծառուկյանի Էդոյին, մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ
prev Նախորդ նորություն

82 պատգամավոր՝ կողմ, դեմ՝ 37. ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

Ազգային ժողովում ավարտվեց կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի նախագծի քննարկումը։ Հարցը դրվեց քվեարկության եւ ծրագիրն ընդունվեց։


Ծրագրի ընդունմանը կողմ քվեարկեց 82 պատգամավոր, դեմ՝ 37։ Գրանցված 128 պատգամավորներից 9-ը չի քվեարկել։ Վերջնական արդյունքը գրանցված կլինի արձանագրությունում, քանի որ մի քանի պատգամավորների քվեարկության հետ կարծես թե տեխնիկական խնդիր առաջացավ։


Հիշեցնենք, որ ծրագրի ընդունման համար անհրաժեշտ էր 67 քվե։


7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի առաջին նիստն ավարտվեց։ Երկրորդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա մարտի հինգին։


Նշենք, որ ԱԺ ԼուսավորՀայաստան խմբակցությունը դեմ քվեարկեց Կառավարության ծրագրին: Պատգամավոր Անի Սամսոնյանն այս կապակցությամբ հայտարարել է. «Հովհաննես Թումանյանն ասում է՝ մենակ տաղանդը ի՞նչ անի, հարկավոր են բարեհաջող պայմաններ»։


 

Հարկեր վճարեք. Պապ թագավորն էլ էր այդպես անում, ասում էին դավաճան ես. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար