24.11.2024
82 պատգամավոր՝ կողմ, դեմ՝ 37. ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
prev Նախորդ նորություն

Հարկեր վճարեք. Պապ թագավորն էլ էր այդպես անում, ասում էին դավաճան ես. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման շրջանը համեմատել է Պապ թագավորի կառավարման ժամանակաշրջանի հետ՝ նշելով, որ բոլորը բետք է հարկ վճարեն:


Ես ինձ համարում եմ խորը հավատացյալ մարդ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ես ինձ համարում եմ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, ընդ որում հավատարիմ հետեւորդ: Բայց հիմա ես կարծում եմ, որ պատմական կոնտեքստով հիմա նույն ժամանակներն են, ինչ Պապ թագավորի ժամանակ: Ինչ էր ասում նա՝ ասում էր՝ պետք է հարկ վճարեք: Ասում էր՝ եթե մեր բոլոր տղամարդկանց ու կանանց տարել եք լցրել վանքերն ու կուսանոցները, բա մեր երկրի տնտեսության համար ով պետք է աշխատի: Բա մեր երկրի բանակի զինվորը ո՞վ պետք է լինի: Ասում էին՝ դու դավաճան ես, ապազգային ես: Մենք էլ ենք ասում՝ժողովուրդ ջան, հարկ պետք է վճարեք, նեղանում են«մճհայտարարեց Փաշինյանը:


Նա ընդգծեց, որ այո, մինչեւ ՀԴՄ չլինի, վթարային շենքերը չեն կառուցվելու. «Այսինքն որեւէ մեկը մտածում է, առանց օրինականության հաստատման բարեկեցություն է լինելո՞ւ: Թե՞ ուզում են էլի սուպերվարչապետական համակարգը, որ ասեն՝ աաա, պատգամավորն ասեց՝ շենքը վթարային է, Պողոսիկ մի հատ արագ էդ հարցերը լուծի, դե գիտես, կեսն էլ կուսակցություն պետք է մտնի, ընտրություններում ցուցակ-մուցակ: Էդ ա՞ ձեր ուզած համակարգը:


Էսօր Հայաստանում 4-րդ կարգի վթարային 55 շենք կա, եւ բոլորում մարդիկ են ապրում, եւ դրա համար պետք է 15 մլրդ դրամ: Թոշակները 5 հազար դրամով բարձրացնելու համար պետք է 30 մլրդ դրամ: Ես ասում եմ՝ այո, ով ՀԴՄ չի խփում, եւ քաղաքացին, եւ խանութի աշխատողը, մեր բանակի մարտունակությունն է գցում: Մի ժամանակ ասում էին՝ իշխանությունը թալանչի է, հիմա մենք ասում ենք՝ ես անձամբ ոչ մի անձնական նպատակ այս գործում չունեմ: