Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին բանակցությունների պատրանք ստեղծելու մեջ: Այս մասին նա հայտարարել է Կովկացի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ հանդիպմանը: Ալիևը մասնավորապես ասել է, որ հայկական կողմը անում է ամենը բանակցային գործընթացին խոչընդոտելու համար: EADaily-ն հաղորդում է, որ կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության մասին: