Իրանը շահագրգռված է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմամբ։Իրանցի ղեկավարները կարծում են, որ Սիրիայի համար ֆեդերատիվ կառավարումը կամ որոշ շրջաններին ինքնավարության շնորհումն ուղղված են Սիրիայի մասնատմանն ու իրանական ազդեցության թուլացմանը։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Համիդրեզա Ազիզին։Նա նշել է, որ պետք է հասկանալ Մերձավոր Արևելքում Իրանի «կարմիր գծերը»։Ըստ նրա, Իրանը դեմ է երկրների սահմանների փոփոխություններին, այդ թվում արտաքին ուժերի ջանքերով։ Թեհրանը կարծում է, որ դա հանգեցնում է տարածաշրջանային անկայունությանն ու թուլացնում է Իրանի ազդեցությունը։Նա հավելել է, որ Իրանի կարծիքով՝ ԱՄՆ ցանկանում է տարածաշրջանի պետությունները մասնատել փոքր պետությունների ու վերահսկել դրանք։