Բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքը, եկամուտները միշտ եղել են հանրության ուշադրության կենտրոնում։ Նա հայտարարագրել է շատ մեծ թվով ունեցվածք, ընկերություններ, որոնց մեծ մասին 100 տոկոս բաժնետոմսերն իրեն են պատկանում եւ դրամական միջոցներ:
Հասարակությունը պետք է իմանա, թե ինչ ունեցվածք ունեն պաշտոնյաները, ինչպես են այն ստեղծել, պաշտոն զբաղեցնելով եւ պետական աշխատավարձ ստանալով՝ տարիների ընթացքում ինչպես են հարստանում, գրում է Armdaily-ին։
Ո՞վ է Գագիկ Ծառուկյանը
Գագիկ Ծառուկյանը, ի տրարբերություն նորընտիր պատգամավորների, ունի շատ նախանձելի ունեցվածք։ ԱԺ պատգամավորը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դեռևս 2018 թվականի հայտարարագիրը չի ներկայացրել, սակայն 2018 թվականի դեկտեմբերի 9-ին խորհրդարանական ընտրությունների համար ԿԸՀ է ներկայացրել տարեկան հայտարարագիրը։
Գագիկ Ծառուկյանը ծնվել է 1956 թվականին Կոտայքի մարզօ Առինջ գյուղում։ Սովորել է Առինջ գյուղի դպրոցում։ 1989 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, զբաղվել է բռնցքամարտով, ըմբշամարտով և բազկամարտով։ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ուսուցիչ, ըմբշամարտի մարզիչ է: 1996 թվականին դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, իսկ 1998 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն։
Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ սկսվել է զբաղվել 1980-ական թվականներից։ 1990-1992 թվականներին Գագիկ Ծառուկյանը զբաղեցրել է «Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ 1992 թվականից ծավալել է ագարակատիրական և ձեռնարկատիրական գործունեություն, ստեղծել է կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն Աբովյանի շրջանի Առինջ գյուղում (Կոտայքի մարզ):
1998 թվականին Գագիկ Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, որն այժմ ներառում է՝ «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանը, Երևանի քիմիադեղագործական ֆիրման, «Մեկ» կահույքի խանութների ցանցը, «Արարատ» ցեմենտի գործարանը, «Ավիասերվիս» բաժնետիրական ընկերությունը, «Մուլտի Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերությունը, «Մուլտի ռեստ Հաուս» ընկերությունը,«Գլոբալ մոթորս» փակ բաժնետիրական ընկերությունը, «Մուլտի սիթի հաուս» ընկերությունը և այլն:
2002 թվականին նա ձեռք բերեց Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը, որն էլ մտնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ, նոր շունչ ստացավ։ Գագիկ Ծառուկյանի ջանքերով 50 միլիոն դոլարին համարժեք դրամ է ներդրվել՝ վերանորոգման և շինարարական աշխատանքների, շշալցման նոր գծի և կաղնե տակառների ձեռբերման համար, աջակցել է, որպեսզի հին ձեռագրերի, թանգարանային նմուշների, ընտանեկան արխիվների միջոցով կոմբինատի մասնագետներն ու տեխնոլոգները վերականգնեին հարուստ փորձը, որը կուտակվել էր ձեռնարկության գոյության երկար տարիների ընթացքում։ «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը այն եզակի գործարաններից է, որտեղ պահվում են 50 և ավելի տարի հնեցված կոնյակի սպիրտեր:
Գագիկ Ծառուկյանը 2004 թվականին հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։2003 թվականից ԱԺ պատգամավոր է։ Գագիկ Ծառուկյանի կինն է Ջավահիր Ծառուկյանը։ Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններն ունեն վեց զավակ՝ Ռոզա, Գայանե, Էմմա, Անահիտ, Նվեր և Հովհաննես։
Ունեցվածքը
Գագիկ Ծառուկյանը հաշվառված է բնակվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաղրամյան փողոցի, բնակարան 8-ում։Այն բնակելի տան կադաստրային արժեքը, որտեղ բնակվում է Ծառուկյան ընտանիքը, 181 մլն դրամ է, որի համար տարեկան գույքահարկ է սահմանվել 1.5 միլիոն դրամ։ Որպես անշարժ գույք հայտարարագրել է 4 շինություն հայրենի Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ 2417․13 քմ, 4019․20 քմ, 228․30քմ մակերեսներով , 2 շինություն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 875․24 քմ, 329․8քմ մակերեսներով։
Գագիկ Ծառուկյանը, կարելի է ասել, նաև ‹‹կալվածատեր է››։ Նա հողամասեր ունի Առինջում, Ծաղկաձորում՝ 8․3147 քմ, 0,06քմ, 12․566քմ, 2․3քմ, 6․28քմ Կոտայքի մարզի Առինջ գյուղում, 3․9823քմ՝ Ծաղկաձորում, համատեղ սեփականության իրավունքով, իսկ Սևան քաղաքում վարձակալել է 0․8110քմ, 0․9500քմ մակերեսով հողամասեր։
Ի տարբերություն մյուս պաշտոնյաների, Գագիկ Ծառուկյանը նաև կահույքն ու զարդերն է հավատարմագրել։ Ներկայացված հայտարարագրի համաձայն Ծառուկյանը ոսկե շղթաների, ժամացույցի և ‹‹ճոխ›› կահույքի սիրահար է։
Որպես շարժական գույք պատգամավորը հայտարարագրել է՝ Ննջարանի կահույք՝ 116200 եվրո, Ճաշասենյակի կահույք՝127820եվրո, Ճաշասենյակի կահույք՝42800 եվրո, Ննջարանի կահույք՝73970եվրո, Ննջարանի կահույք՝79760եվրո, Ննջարանի կահույք՝80700եվրո, Ննջարանի կահույք՝117900եվրո, Ննջարանի կահույք՝41500եվրո, Ննջարանի կահույք՝69600եվրո, Ննջարանի կահույք՝61500եվրո, Կահույք՝118485եվրո, Վարագույր մետաքսե՝251799եվրո, Ադամանդե քարերով ձեռքի ժամացույց՝300000 դոլար, Ոսկե շղթայով և ադամանդե քարերով ձեռքի ժամացույց՝500000դոլար Ոսկե շղթայով և ադամանդե քարերով ձեռքի ժամացույց՝500000դոլար Ոսկե մատանի ադամանդե քարերով(տղամարդու)՝700000դոլար, Ոսկե մատանի ադամանդե քարերով(տղամարդու)՝ 1000000 դոլար, Ոսկե մատանի ադամանդե քարերով (տղամարդու)՝3000000 դոլար, Ոսկե ձեռքի ժամացույց՝ 300000 դոլար, Ոսկե ձեռքի ժամացույց՝ 100000 դոլար, Ոսկե ձեռքի ժամացույց՝ 100000 դոլար Ոսկե շղթա՝ 100000 դոլար Ծառուկյանը նաև մարդատար ամենագնացների մի ամբողջ կորտեջ ունի։
BMW X5 44, 2002թ․ TOYOTA LAND CRUISER PRADO V6 4.0, 2004թ․ JEEP WRANGLER 4.0, 2006 թ․ ROLLS-ROYCE PHANTOM 6.7, 2007թ․ NISSAN PATROL 3.0, 2006թ․ ROLLS-ROYCE PHANTOM 6.7,2008թ․ RANGE ROVER SPORT 4.4, 2007թ․ TOYOTA LAND CRUISER200 4.0, 2012 թ․ TOYOTA LAND CRUISER200 4.0, 2012 թ․ MERCEDES-BENZ G 63AMG, 2016թ․ BENTLEY BENTAYGE, 2016թ․ BMW X5 M 4.4, 2017թ․
ԱԺ պատգամավորի բաժնեմասները անցնում են շուրջ 2 տասնյակը։
‹‹Օնիրաքլաբ›› ՍՊԸ՝48․6 տոկոս
‹‹Կոտայք›› գարեջրի գործարան ՍՊԸ՝100 տոկոս
‹‹Միրաջի››՝100 տոկոս
‹‹Էկոֆիշ Թրեյդ›› ՍՊԸ՝67տոկոս
‹‹Ա․Ա․Դ հոթել›› ՍՊԸ՝100 տոկոս
‹‹ Պրեվելոն Քոնսալթինգ լիմիթեդ›› ՍՊԸ՝33․34 տոկոս
‹‹Օլիմպավա›› ՍՊԸ՝ 98․54 տոկոս
‹‹Մուլտի Գրուպ Ինվեստբել ›› ՍՊԸ՝ 95 տոկոս
‹‹ Եուրոմոթորս›› ՓԲԸ՝ 50 տոկոս
‹‹Ֆիրմա Նյու ›› ՍՊԸ՝ 64․45 տոկոս
‹‹ Տեխնալյումին›› ՍՊԸ՝ 50 տոկոս
‹‹Մուլտի Արմս ›› ՍՊԸ՝ 20 տոկոս
‹‹Մխչյան Ֆիշ Ֆուդ ›› ՍՊԸ՝ 67 տոկոս
‹‹ Մուլտի ավտոտրանս››ՍՊԸ՝90 տոկոս
‹‹ ՄԳ Եվրոպա›› ՍՊԸ՝ 50 տոկոս
‹‹ Մուլտի Գրուպ Եվրոպա›› ՍՊԸ՝ 50 տոկոս
‹‹Բալ Կան Պետ Քոմպանի ›› ՍՊԸ՝ 50 տոկոս
‹‹Արմօյլ›› ՓԲԸ՝ 50 տոկոս
‹‹ Մուլտի Ուելնես›› Կենտրոն ՍՊԸ՝ 100 տոկոս
‹‹Մուլտի Դայմոնդ ›› ՍՊԸ՝100 տոկոս
‹‹ Մուլտի Ինտերտրանս›› ՍՊԸ՝ 100 տոկոս
‹‹ Մուլտի Քարս›› ՍՊԸ՝50 տոկս
‹‹ Մուլտի Սոլար›› ՍՊԸ՝ 50 տոկոս
‹‹ԱԼԼեր Աքվա ԷՅ ԷՄ ›› ՍՊԸ՝ 20 տոկոս
‹‹Մուլտի Ֆարմ ›› ՍՊԸ՝ 50 տոկոս
‹‹ Արմիլիցիում›› ՍՊԸ՝ 85 տոկոս Ֆիրմա
‹‹ ՏԻԽԻՎԶ›› ՍՊԸ՝ 50 տոկոս
‹‹Մուլտի գրուպ ›› կոնցեռ ՍՊԸ՝ 65․83 տոկոս
‹‹Մուլտի Սիս ›› ՍՊԸ՝ 50 տոկոս
‹‹ Մագա Ինվեստ›› ՓԲԸ՝ 50 տոկոս
‹‹Մուլտի Գրուօ Սթոուն ›› ՓԲԸ՝ 100 տոկոս
‹‹ Մուլտի Ռեստ Հաուս›› ՍՊԸ՝ 100 տոկոս
‹‹ Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղուկոմբինատ›› ԲԲԸ՝ 98՝63 տոկոս
‹‹Ռանեբ ›› ՍՊԸ՝ 99 տոկոս
‹‹ Արրեն›› ՍՊԸ՝ 99 տոկոս
‹‹ Երևանի քիմիադեղագորշական ֆիրմա›› ԲԲԸ՝40․95 տոկոս
‹‹ Գլոբալ Մոթորս›› ՓԲԸ՝ 99․9754 տոկոս
‹‹ Կլեոպատրաս›› ՍՊԸ՝ 50 տոկոս
‹‹Մուլտի Ակվամարին ›› ՍՊԸ՝50 տոկոս
‹‹ Բիզնես Տեխնոպլաստ›› ՍՊԸ՝ 99․98 տոկոս
‹‹Շուստով առևտրի տուն ›› ՓԲԸ՝50 տոկոս
‹‹Զվարթնոց Հենդլինգ ›› ՓԲԸ՝40 տոկոս
‹‹Մուլտի Մոթորս ›› ՍՊԸ՝100 տոկոս
‹‹ Բելլեզզա›› ՍՊԸ՝100 տոկոս
‹‹ԳորնաԲանյա›› շշալցման ընկերություն ՍՊԸ՝90 տոկո
Եկամտի տեսակ՝
Աշխատանքի վարձակալություն՝ 2018 թվականին Ազգային ժողով՝ 5․618․140 ՀՀ դրամ ‹‹Արարատցեմենտ ››՝ շահաբաժին-83,497,668 դրամ ‹‹Զվարթնոց Հենդլինգ ››՝ շահաբաժին-2,071,229,253դրամ ‹‹Մուլտի մոթորս››՝ վարձակալության դիմաց-11,000,000 դրամ ‹‹ԳորնաԲանյա›› շշալցման ընկերություն՝ շահաբաժին-1,581,166 եվրո Այլ եկամուտներ՝ ‹‹Կոնվերս բանկ››-1,345,654դրամ Արդշինբանկ-333 դոլար Ջավահիր Ռաֆիկի Առաքելյան-219,000եվրո Գլոբալ Մոթորս՝ վարձակալությունից ստացված-6,500,000 դրամ Տրված փոխառությունների դիմաց՝ Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ-963,719,00դրամ Գույքն օտարելուց ստացված եկամուտը՝ Փռոջեքթ Մենենջմենք Յունիթ-1,064,169,750 դրամ