ՌԴ-ն սկսել է մշտական ռազմական խմբավորման կազմավորումը Սիրիայում՝ Տարտուսում և Հմեյմիմում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:ՌԴ Դաշնության խորհուրդը դեկտեմբերի 26-ին քննարկել է փաստաթուղթը, որով նախատեսվում է ընդլայնել գործող ՌԾՈւ նյութատեխնիկական ապահովման կետը Տարտուսում մինչև լիարժեք ռազմածովային բազա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:Վերապահվել է, որ միաժամանակ Տարտուսում կկարողանա տեղակայվել 11 նավ, այդ թվում ատոմային: Ռազմակայանի ընդլայնման ծախսերը տարեկան կկազմեն 3,2 մլրդ ռուբլի: Համաձայնագիրը կնքվել է 49 տարով՝ 25-ամյա ժամկետներով երկարացնելու հնարավորությամբ:«Գլխավոր գերագույն հրամանատարը հաստատել է Տարտուսում և Հմեյմիմում տեղակայման հիմնական կետերի կառուցվածքն ու հաստիքակազմը»,- ասել է Շոյգուն: