Դուխով, պարոն Մարուքյան. Արայիկ Հարությունյանը հիշեցրել է Էդմոն Մարուքյանին ոչ վաղ անցյալը
14.02.2019
Քիչ առաջ դեժավյու էր մոտս՝ Ազգային ժողովում մի ելույթ լսելիս: Անմիջապես սա հիշեցի, ու կրկին տարակուսեցի՝ ճի՞շտ էինք, որ ժամանակին մեծահոգաբար խիստ գնահատականներ չենք տվել այդ պահվածքին ու զորակցում էինք նրանց ու նրանց թիմակիցներին՝ տապալվածներին։ Բայց ճիշտ էինք, մեծահոգությունը մեր առաքինություններից է: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Հ․Գ․ Ագրարայինի մասին։ Պարոն Մարուքյանն իրեն բնորոշ ոճով կեղծում է, որովհետև Ուռուտյանի հետ ծանոթացել եմ խորհրդի կողմից ռեկտոր ընտրվելուց օրեր առաջ, այսքան ժամանակ առավելագույնը մոտ մեկ ժամ, ժամ ու կես զրուցած լինեմ հետը։ Իսկ Ուռուտյանը Հայաստանի լավագույն մասնագետներից է, ու Ագրարայինն այսօր նրա ընտրությամբ ստացել է ամենաառաջադեմ և զարգացող բուհերից մեկի համբավ։ Ու ռեֆորմատոր ռեկտորին կոռուպցիոներ անվանելը խոսում է նրա մասին, որ Ձեզ փոփոխություններ պետք չեն, Ձեզ իմիտացիա է պետք, որ լողաք։
Դուխով, պարոն Մարուքյան, չնայած այս բառից այսահարվում էիք Հեղափոխության ժամանակ, ու վերջին օրերին միայն սկսեցիք վանկարկել՝ վախենալով վերջնականապես դուրս մղվել քաղաքական դաշտից։ Այստեղ եմ գրում, որովհետև կանոնակարգով ԱԺ-ում ելույթի հնարավորություն նախարարներին տրված չէ», - գրել է Հարությունյանը եւ նույն գրառման մեջ հրապարակել Էդմոն Մարուքյանի ելույթը Թավշա հեղափոխության օրերին, երբ նա խոսում էր "երրորդ ճանապարհի" առկայության մասին։