24.11.2024
Մեծ վատնում. Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է եւ նախաքննության ավարտ հայտարարվել
prev Նախորդ նորություն

ՍԴ-ն վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացրած դիմումը

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված՝ հունվարի 18-ի դիմումին և որոշել է վարույթ ընդունել:


Ինչպես հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից, ՍԴ ներկայացված դիմումը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի (Վճռաբեկ դատարանի լիազորությունները) 2-րդ մասով նախատեսված օրենսդրական կարգավորումներին (Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը՝ դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն oրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից):


Դիմումում բարձրացվել էր նաև վճռաբեկ վարույթում կալանքի քննության վերաբերյալ ողջամիտ ժամկետների բացակայության և այլ հարցերի վերաբերյալ առհասարակ իրավունքի բացի հիմնախնդիրները:


Գործի դատաքննությունն սկսելու օր է նշանակվել ապրիլի 9-ը: