11.01.2025
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արցախ այցելած թուրք գրողների նկատմամբ
29.09.2017
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արցախ այցելած թուրք գրողների նկատմամբ

Թուրք պատգամավորներն ու քաղաքական գործիչները բավականին կոշտ են արձագանքել Արցախի հանրապետություն թուրք գրողների այցին և Թուրքիայի ու Ադրբեջանի հասցեին այնտեղղ հնչեցրած հայտարարություններին: ԱՊԱ հաղորդմամբ, Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Լեռնային Ղարաբաղ ապօրինի այցելելու համար: Ինչպես նշվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ, սեպտեմբերի 22-ին Թուրքիայի քաղաքացիներ Սայիթ Չեթինօղլուն, Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն և Էրոլ Քաթըրջըօղլուն, նախապես հանցավոր համաձայնության գալով Հայաստանի իշխանությունների հետ, ապօրինի այցելել են Լեռնային Ղարաբաղ: Սեպտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ, դատարանի որոշմամբ նրանց կալանավորելու որոշում է կայացվել, թուրք քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Թուրքիայի իրավապահ մարմիններին համապատասխան գրություն է ուղարկվել նրանց կալանավորելու և պատասսխանատվության ենթարկելու համար: