Հայաստանի նոր ղեկավարության հետ, որը վայելում է ժողովորդի աջակցությունը, Ռուսատսանը պետք է արդյունավետ երկխոսութուն ծավալի: Մենք չպետք է սխալ քայելրով հայերին դրդենք ԱՄՆ-ի եւ արեւմուտքի գիրկը: Այս մասին հայտարարել է ռուսաստանցի հայտնի փորձագետ, պատմագիտության դոկտոր, Մոսկվայի պետական համալասարանի դիվանագիության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Նիկոլայ Պլատոշկինը:
Նրա հիշեցրել է, որ Հայաստանում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, հայ-թուրքական սահմանը հսկում են ռուսաստանցի սահմանապահները, Ռուսաստանում բնակվում են շուրջ երեք միլն հայեր: «Ես այս հարցում ունեմ հստակ ընդգծված ռուսաստանամետ մոտեցում: Ես չեմ կարող ուղղակի ընդունել այն հայտարարությունները, որ Հայաստանում տեղի է ունենում երկրորդ Ուկրաինա, որտեղ շուրջ տաս հազար մարդ մահացավ: Ի՞նչ է, մենք նույն բանն ուզում ենք Հայաստանում», - հարցադրում է կատարել բանախոսը:
Պլատոշկինը հիշեցրել է, որ Հայաստանում անցած տարի մարդիկ դուրս եկան փողոց եւ հեռացրեցին օլիգարխիկ ռեժիմ, որն թաքնվում էր պորռուսական հովանոցի տակ: Այն միայն ձեւացնում էր, թե ռուսաստանամետ է։ «Միայն թաքնվում էր այդ հովանոցի տակ, սակայն երբեք ռուսաստանամետ չի եղել այդ ռեժիմը: Իսկ մեր ղեկավարության շրջանում սկսվեցին հնչել հայտարարություններ, թե բա այնտեղ մեր մարդն էր, որը Գազպրոմում էր աշխատում եւ այլն, իսկ հիմա ամեն ինչ առանց մեզ արեք», - ընդգծել է փորձագետը եւ զարմանք հայտնել, որ ՌԴ ղեկավարությունն իր չկշռադատված գործողություննեով կարող է Ռուսաստանին շատ բարեկամաբար տրամադրված հայերին դրդել դեպի ԱՄՆ-ի գիրկը:
«Մենք դա ենք ցանկանո՞ւմ: Մեզ քի՞չ է Ուկրաինան, եւս մեկ լարվածության գոտի ենք ուզում ստեղծել», - հարց է հնչեցրել Պլատոշկինը եւ հավելել, որ Ռուսաստանը պետք է արդյունավետ երկխոսություն ծավալի ՀՀ նոր իշխանությունների հետ: «Ճիշտ կլինի խուսափել այդ ռիսկերից եւ ՀՀ նոր իշխանությունների հետ, որոնք ունեն ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը, լավ հարաբերություններ հաստատել: Ավելին, նման ցանկություն ունեն ՀՀ նոր իշխանությունները», - հավելել է նա:
Նա անդրադարձել է նաեւ Հայաստանում երբեմն հնչող հակառուսական հայտարարություններին: «Որոշ մարդիկ, որոշ տեղեր, որոշ բաներ են խոսում: Ի՞նչ է, հիմարներ մեր երկրում չկա՞ն: Կան ու շատ-շատ», - ասել է նա ու անդրադարձել Գագերգին Նժդեհի վերաբերյալ Ռուսաստանում առկա միակողմանի վերաբերմունքին:
Փորձագետն ավելի հասականալի լինիելու համար մի շարք պատմական զուգահեռներ է տարել Հնդկաստանի ու այլ պետությունների հետ՝ վերջում խոսելով Նժդեհի՝ Հիտլերյան Գերմանիայի հետ համագործակցության մոտիվներց եւ անթույլտրելի համարելով նրան համեմատել այլ ֆաշիստական գործիչների հետ: