24.11.2024
Փորձագետ. պատժամիջոցների ազդեցության նվազման համար Իրանը կարող է օգտագործել ԵԱՏՄ-ի ներուժը
prev Նախորդ նորություն

Կոբախիձե. Վրաստանն ու Թուրքիան ռազմավարական դաշնակիցներ են

Փետրվարի 12-14-ը պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է իր թուրք գործընկերոջը՝ Բինալի Յըլդըրըմին: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հարցեր:

Հանդիպումից հետո Կոբախիձեն կարևորել է Վրաստանի ու Թուրքիայի միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև քաղաքական և տնտեսական առումով համագործակցության «ռազմավարական նշանակությունը»:

«Մենք քննարկել ենք մեր հարաբերությունների բարեկամական և համագործակցության բոլոր ասպեկտները: Մեր համագործակցության յուրաքանչյուր չափանիշ հատուկ բնույթ է կրում: Հերթական անգամ մեր ուշադրությունը սևեռեցինք տարածքային ամբողջականության հարցերի վրա և շնորհակալություն հայտնեցինք մեր գործընկերոջը աջակցության համար: Նշված բոլոր ոլորտներում զգում ենք մեր թուրք բարեկամների աջակցությունը»,- ասել է Կոբախիձեն: