24.11.2024
Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը անհեթեթ է ու անհասկանալի. Օհանյան
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ին նյարդայնացրել է Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը. Независимая газета

Ռուսական Независимая газета-ն հոդվածով անդրադարձել է Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու Հայաստանի որոշմանը և դրան ԱՄՆ պետդեպարտամենտի քննադատական արձագանքին:


Նշվում է, որ պայմանավորվածությունն այն մասին, որ Հայաստանը բժշկական գծով կօգնի Սիրիային, ձեռք է բերվել Մոսկվայի և Երևանի միջև դեռևս ՀՀ նախորդ իշխանությունների օրոք:


«Սակայն Սերժ Սարգսյանը չէր շտապում օգնություն ուղարկել` հնարավոր է կռահելով, թե ինչպիսին կլինի ԱՄՆ-ի արձագանքը: ՀՀ նոր իշխանությունները տարակարծիք էին այդ հարցում: Կառավարության անդամներից ոմանք բացահայտորեն կոչ էին անում Փաշինյանին` հրաժարվել այդ քայլից, որը համաձայնեցված չէ Արևմուտքի հետ: Սակայն երևում է` Երևանն, առանց տատանման, որոշեց կատարել Մոսկվային տված խոստումը… Որոշման դեմ հանդես եկողներն ակնարկում են, որ այժմ պետք չէ սպասել ֆինանսական բարեփոխումների համար այդքան կարևոր` ԱՄՆ-ի օգնությանը»,- գրում է հեղինակը:


Այսպիսով, ըստ հոդվածագրի, մնում է հույսեր կապել ԵՄ-ի հետ, որի առաջնորդները` Անգելա Մերկելը և Էմանուել Մակրոնը, կարծես, խոստացել էին բախտի քմահաճույքին չթողնել հետհեղափոխական Հայաստանը, նաև` Ռուսաստանի, որի ակտիվությունը պետություններին բարեփոխումներ իրականացնելու հարցում օժանդակելու առումով մինչ օրս աչքի չի զարնել: