9.07.2025
Ադրբեջանը կարող է ներդրում կատարել Արցախի տնտեսության մեջ. Լապշինը բացել է փակագծերը
16.02.2018
Ադրբեջանը կարող է ներդրում կատարել Արցախի տնտեսության մեջ. Լապշինը բացել է փակագծերը

Մի քանի ամիս Բաքվի բանտերում անցկացրած բլոգեր Ալեքսանդր Լապշինը մեկնաբանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Ադրբեջանի դեմ իր ներկայացրած հայցը եւ նշել, որ Ադրբեջանն իր միջոցով կարող է ներդրում կատարել Արցախի տնտեսության մեջ։ Նրա խոսքով, իր ընկերներս հարցնում են՝ ինչպես է ծախսելու փողերը, եթե հաղթի Եվրոպայի դատարանում Ադրբեջանի դեմ հայցը։ «Նույնիսկ չեմ մտածել դեռ, եթե անկեղծ լինեմ։ Նախ կհաղթեմ, ապա կխոսենք», -նշել է բլոգերը Facebook-ի իր էջում: Նա նաեւ պատասխան հարց է հեղել։ «Ենթադրենք՝ տեսականորեն, ես Ադրբեջանից ստացա 50 հազար եվրո եւ դրանով Ստեփանակերտի կոնյակի գործարանից գնեցի 1000 շիշ լավ հնեցված ղարաբաղյան կոնյակ։ Կնշանակի՞ դա, որ Ադրբեջանն իմ միջոցով ներդրում է կատարում Ղարաբաղի տնտեսությունում», -նշել է բլոգերը ֆեսբուքյան իր էջում։ Հիշեցնենք, որ Լապշինը 2016-ի վերջին Ադրբեջանի խնդրանքով Մինսկում ձերբակալվել էր, այնուհետեւ արտահանձնվել էր Բաքու: Ադրբեջանը նրան Արցախ այցելության համար իր սեւ ցուցակում էր ընդգրկել: Բաքվում դատարանը Լապշինին դատապարտել էր 3 տարվա ազատազրկման: Ահյունեհտեւ Իլհամ Ալիեւը հրամանագիր էր ստորագրել Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին: Պարզվել էր, որ Լապշինին բանտում գրեթե ինքնասպանության էին հասցրել: Այժմ լապշինը դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի դեմ, որի գանգատի հիմք են դարձել մահափորձն ու խոշտանգումները։ Դեռ հայտնի չէ, երբ տեղի կունենա դատը։