23.11.2024
Հայկական մարդասիրական առաքելության ուղարկումը Սիրիա կգնահատվի ՌԴ-ում. Կալաշնիկով
prev Նախորդ նորություն

Ուսանողները կկարողանան ուսման վարձը վճարել ամեն ամիս կամ եռամսյակներով

Կառավարությունը դրական եզրակացություն է տվել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով սահմանվում է, որ վճարովի հիմունքներով սովորող ուսանողները հնարավորություն են ստանում ուսման վարձը վճարել ամեն ամիս կամ եռամսյակներով:


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը այս կապակցությամբ հայտարարել է, որ կառավարությունն առարկություն չունի նախագծի վերաբերյալ:


«Միաժամանակ հարկ է նշել, որ ներկայումս վերանայման ու լրամշակման փուլում է գտնվում «Բարձրագույն կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որում նախատեսված են կանոնակարգող դրույթներ՝ բուհերի ֆինանսավորման ու ուսանողներին պետության կողմից կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքների և մեխանիզմների մասով, ինչպես նաև կարիքավոր ուսանողներին, սոցիալական անապահովության չափանիշների ու առաջադիմության արդյունքների համակցմամբ, ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ կրթաթոշակների տրամադրման վերաբերյալ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։


Նախագիծը կներկայացվի Ազգային ժողով: