Թուրքիայի քաղաքացին Իզմիրի դատական հայց է ներկայացրել «Հայոց ցեղասպանությունը և իսլամը» վերնագրով գրքի հեղինակի՝ Դենիս Դղայսբուշի և խմբագրի` Էմրե Աքարի դեմ: Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, Շան Բինգյոլը պնդել է, թե գրքում առկա են «Հայոց ցեղասպանության մասին պնդումներ»: Բինգյոլի ներկայացրած հայցի մեջ նշվում է. «Գրքում մեր երկիրը և ազգային արժեքները նսեմացնող արտահայտություններ կան: Պահանջում եմ, որպեսզի անհրաժեշտ իրավական գործընթաց սկսվի»: