Արցախի 228 համայնքներում երեկ անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ձայների վերահաշվարկի արդյունքում պարզ դարձավ, որ Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը: Հիշեցնենք՝ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է 5 թեկնածու՝ Դավիթ Սարգսյան, Արայիկ Ավանեսյան, Արմեն Հակոբյան, Արեգ Ավագյան և Գրիգորի Սահակյան: Թեժ պայքար էր ընթանում Գրիգորի Սահակյանի և Դավիթ Սարգսյանի միջև: