Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի 2019-ի մայիսի 13-ին: Այդ մասին հայտարարել է Միլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը: Նա հայտնել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին դրույթը հաջողվել է ներառել փաստաթղթում: Ըստ նրա` հայկական լոբբին ցանկանում է խանգարել այդ համաձայնագրի ստորագրմանը: